Ռուսաստանը շեշտել է ՀԳՀԾ-ին աջակցելու անհրաժեշտությունը
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն դիվանագիտական և քաղաքական համաձայնագիր է և ընդգծել է Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության հավաքական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վիրտուալ նիստում հայտարարել է, որ Իրանի միջուկային գործարքը կարևոր դերակատարություն ունի լարվածության սրումը կանխելու հարցում, հավելելով, որ Ռուսաստանը, համաձայնագրի մյուս անդամների հետ, հավատարիմ է դրա լիարժեք իրականացմանը:
Լավրովը նաև կոչ է արել ձևավորել անվտանգության հավաքական համակարգ՝ Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունները կանխելու նպատակով:
Ռուսաստանը և ՀԳՀԾ-ի եվրոպական անդամները, ներառյալ՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, խստորեն քննադատել են ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի միակողմանի քայլը:
«Պարսից ծոցի իրավիճակի համապարփակ վերանայում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վիրտուալ հանդիպումը մեկնարկեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ելույթով, որը նախ անդրադարձավ Եմենի խնդրին, ապա Պարսից ծոցի բոլոր երկրներին կոչ արեց ձեռնարկել վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր և խուսափել լարվածության սրումից: