Զենքի էմբարգոյի չեղարկումն Իրանի հաղթանակն էր ԱՄՆ-ի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i127150-Զենքի_էմբարգոյի_չեղարկումն_Իրանի_հաղթանակն_էր_ԱՄՆ_ի_նկատմամբ
Middle East Monitor լրատվական կայքը գրել է, որ զենքի էմբարգոյի չեղարկումն Իրանի հաղթանակն էր ԱՄՆ-ի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2020 06:10 Asia/Tehran
  • Զենքի էմբարգոյի չեղարկումն   Իրանի հաղթանակն էր ԱՄՆ-ի նկատմամբ

Middle East Monitor լրատվական կայքը գրել է, որ զենքի էմբարգոյի չեղարկումն Իրանի հաղթանակն էր ԱՄՆ-ի նկատմամբ:

«Իրանի  զենքի էմբարգոյի չեղարկումը  Թեհրանի համար դիվանագիտական ​​հաղթանակ է, չնայած ԱՄՆ-ի  գործողություններին»,- գրել է  London East Monitor- ը:

Հոդվածում ասված է. «Իրանն Արևմտյան Ասիայում անկախ երկրի հազվագյուտ օրինակ է, որը վարում է իր սեփական քաղաքականությունը՝ հիմնված դիմադրության ու  ինքնավստահության վրա»:

Հոկտեմբերի 18-ին Իրանի ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի ավարտից հետո, ԱՄՆ-ի պաշտոնյաներն, այդ թվում` պետքարտուղար Մայք Պոմպեոն, տարբեր երկրներին սպառնում են Իրանի հետ զենքի գործարքի դեպքում պատժամիջոցների կիրառմամբ:

Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի,  հոկտեմբերի 18-ին Իրանի զենքի  էմբարգոն ավտոմատ կերպով դադարեցվեց: