Զենքի էմբարգոյի չեղարկումն Իրանի հաղթանակն էր ԱՄՆ-ի նկատմամբ
Middle East Monitor լրատվական կայքը գրել է, որ զենքի էմբարգոյի չեղարկումն Իրանի հաղթանակն էր ԱՄՆ-ի նկատմամբ:
«Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը Թեհրանի համար դիվանագիտական հաղթանակ է, չնայած ԱՄՆ-ի գործողություններին»,- գրել է London East Monitor- ը:
Հոդվածում ասված է. «Իրանն Արևմտյան Ասիայում անկախ երկրի հազվագյուտ օրինակ է, որը վարում է իր սեփական քաղաքականությունը՝ հիմնված դիմադրության ու ինքնավստահության վրա»:
Հոկտեմբերի 18-ին Իրանի ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի ավարտից հետո, ԱՄՆ-ի պաշտոնյաներն, այդ թվում` պետքարտուղար Մայք Պոմպեոն, տարբեր երկրներին սպառնում են Իրանի հետ զենքի գործարքի դեպքում պատժամիջոցների կիրառմամբ:
Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, հոկտեմբերի 18-ին Իրանի զենքի էմբարգոն ավտոմատ կերպով դադարեցվեց: