Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանի բանակն ազատագրել է ևս 22 գյուղ
Հոկտեմբեր 22, 2020 06:25 Asia/Tehran
Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ջաբրայիլ, Ֆիզուլի և Զանգիլան քաղաքների մերձակա 22 գյուղերի գրավման մասին:
«Ադրբեջանի Հանրապետության բանակն օկուպացումից ազատագրել է Ադրբեջանի գյուղերը», - գրել է Ալիևը Թվիթերի իր էջում:
Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող և Ադրբեջանին պատկանող այս բնակելի տարածքները 27 տարի առաջ օկուպացվել էին հայկական ուժերի կողմից:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվում է: Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է իր ուժերը դուսր բերի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից:
Պիտակ