Ամերիկացի պաշտոնյաները կրկնել են հակաիրանական մեղադրանքները
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, կրկնելով ամերիկացի պաշտոնյաների հակաիրանական մեղադրանքները, հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է Իրանի միջուկային համաձայնագիր այդ երկրի վերադառնալուն:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը Fox News–ին տված հարցազրույցում կրկնելով Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին հնչեցրած մեղադրանքները հայտնել է ԱՄՆ պաշտոնյաների ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու ցանկության մասին, ասելով. «Մենք չենք վերադառնա ՀԳՀԾ»:
Օրթագուսը նշել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն ձգտում են բանակցել Իրանի հետ և նոր ու ավելի լավ համաձայնության գալ»:
Ամերիկացի դիվանագետը նաև հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն լավ գործարք չէ, քանի որ հնարավորություն է տվել Իրանին հասանելիություն ունենալ միջուկային զենքի:
Պետդեպարտամենտի խոսնակն այն դեպքում է նման հայտարարություն արել, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իր զեկույցներում բազմիցս հաստատել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: