Թուրքիայի լիրան նոր հակառեկորդներ է գրանցում
https://parstoday.ir/hy/news/world-i127267-Թուրքիայի_լիրան_նոր_հակառեկորդներ_է_գրանցում
Թուրքական լիրան շարունակում է ընկնել։ Ըստ Bloomberg-ի` հոկտեմբերի 22-ին այն հասել է 1 դոլարի դիմաց աննախադեպ 7․97-ի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2020 08:08 Asia/Tehran
  • Թուրքիայի լիրան նոր հակառեկորդներ է գրանցում

Թուրքական լիրան շարունակում է ընկնել։ Ըստ Bloomberg-ի` հոկտեմբերի 22-ին այն հասել է 1 դոլարի դիմաց աննախադեպ 7․97-ի։

Պատճառներից մեկը Թուրքիայի Կենտրոնական բանկի քաղաքականությունն է, ըստ որի` դրամատան հաշվարկային տոկոսադրույքը մնալու է անփոփոխ։

Ըստ գործակալության՝ փոխարժեքի արժեզրկումը կապված է նաև մտահոգությունների հետ, Անկարան կարող է ներքաշվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ։

Ավելի վաղ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտաշխատող, առաջատար տնտեսագետ Ստեֆան Հանկեն հաշվարկել էր, որ մի տարում Թուրքիայում սպասվում է 38.97%-ի գնաճ:

Ավելի վաղ թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային նվազագույն ցուցանիշ էր գրանցել՝ հասնելով 1 դոլարի դիմաց 7․95 լիրայի. լիրայի անկման միտումը շարունակվում է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այն անգամ կարող է հասնել աննախադաեպ 8.5 ցուցանիշի:

Ըստ նրանց՝ լիրան արժեզրկում է Թուրքիայի նախագահի ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև նրա ունեցած վերահսկողությունը Թուրքիայի Կենտրոնական բանկի նկատմամբ։

panarmenian