Ալիև. Ադրբեջանի բանակը Լեռնային Ղարաբաղում նոր տարածքներ է գրավել
Ադրբեջանի նախագահը, գոհունակություն հայտնելով ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում այդ երկրի բանակի գործողությունների կապակցությամբ, հայտարարել է, թե ադրբեջանական ուժերը վերահսկողություն են հաստատել Ղարաբաղի ևս 13 գյուղերի նկատմամբ:
Իլհամ Ալիևն իր թվիթերյան էջում արած գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանի բանակն ուրբաթ օրը տեղի ունեցած բախումների ընթացքում ազատագրել է Խոջավանդ, Ջաբրայիլ և Զանգիլան քաղաքների տասներեք այլ գյուղեր:
Ադրբեջանի նախագահը հայկական ուժերին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ:
Հայաստանի կառավարությունը չի անդրադարձել այս հայտարարությանը:
Հայաստանի կառավարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ հրադադարի հաստատման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն, սակայն մինչ այդ, . Ադրբեջանիը պետք է դուրս գա այն տարածքներից, որոնց նկատմամբ վերահսկողություն է հաստատել վերջին հակամարտության ընթացքում:
Բաքուն հայտարարել է, որ դուրս չի գա «ազատագրված» տարածքներից: