Բաքուն քննադատել է Ռուսաստանին Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու կապակցությամբ
Fox News- ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել է.«Ռուսաստանը ռազմական տեխնիկա է ուղարկում Հայաստան»:
Իլհամ Ալիեւը Ռուսաստանի կառավարությանը կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունը Հայաստանին պատերազմի ընթացքում:
Ադրբեջանի նախագահն ասել է.«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Բաքվի ու Երեւանի միջեւ պատերազմի մեկնարկից ի վեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կոչ է արել Ռուսաստանին զորքեր ուղարկել Ադրբեջանի դեմ կռվելու համար»:
Նա արտաքին ուժերին նախազգուշացրել է չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը զենք է ուղարկել Հայաստան, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի և С-300 հակաօդային պաշտպանության համակարգ:
Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարող խոշորագույն ընկերություններից մեկն է ինչպես նաև Երևանի գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio