Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է պայմանավորվել Ադրբեջանին զենք մատակարարելու շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i127450-Ուկրաինայի_նախագահի_աշխատակազմի_ղեկավարը_հանձնարարել_է_պայմանավորվել_Ադրբեջանին_զենք_մատակարարելու_շուրջ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը փոխվարչապետ Օլեգ Ուրուսկիին հանձնարարել է պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանին զենք մատակարարելու շուրջ, հայտնում է ուկրաինական OBOZREVATEL պորտալը` վկայակոչելով աղբյուրներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 07:53 Asia/Tehran
  • Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է պայմանավորվել Ադրբեջանին զենք մատակարարելու շուրջ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը փոխվարչապետ Օլեգ Ուրուսկիին հանձնարարել է պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանին զենք մատակարարելու շուրջ, հայտնում է ուկրաինական OBOZREVATEL պորտալը` վկայակոչելով աղբյուրներ:

Խոսքը 122 մմ եւ 152 մմ տրամաչափի թնդանոթների, ինչպես նաեւ չկառավարվող հրթիռների մասին է:

Դրանց տվյալներով` ադրբեջանական կողմի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը գտնվում է նախագահի գրասենյակի ղեկավարի վերահսկողության տակ: Նրանց հետ բանակցությունները վարում էր «Պրոգրես» պետական ​​ձեռնարկության տնօրեն Տարաս Շիյկոն` արդեն Ուրուսկեւ հանձնարարականով: Ըստ աղբյուրների` ռազմավարական արդյունաբերության գծով փոխվարչապետ Ուրուսկին մի քանի շաբաթ առաջ հանդիպել էր Շիյկոյի հետ: «Այդ զրույցից հետո Շիյկոն գաղտնի կարգով նստել է ադրբեջանական «Սոկար» ընկերության մասնավոր ինքնաթիռը եւ թռել է Թուրքիա»,- պատմել է զրուցակիցներից մեկը: Թուրքիայում ենթադրաբար հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայից Ադրբեջանին զենքի մատակարարման, իսկ ավելի կոնկրետ` 122 մմ եւ 152 մմ տրամաչափի թնդանոթների եւ չկառավարվող հրթիռների խնդիրները»,- հավելել է աղբյուրը:

Ըստ նրա, դրանից հետո փոխվարչապետ Ուրուսկու եւ պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի առջեւ խնդիր էր դրվել` ցանկացած եղանակով (որպես տարբերակ ՝ մնացորդային սկզբունքով) Թուրքիայի տարածքով Ադրբեջանին համապատասխան զենք մատակարարելու հնարավորություն գտնել: «Բոլոր գործողությունները գաղտնի են եւ իրականացվում են առավելագույն գաղտնիության պայպաններում»,- եզրափակել է աղբյուրը:

Lurer.com                               

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio