ԱՄՆ-ում վաղաժամ ընտրություններին մասնակցել է ավելի քան 60 միլիոն մարդ
Ըստ Միացյալ Նահանգներում հրապարակված վերջին վիճակագրության. վաղաժամ ընտրություններին մասնակցել է ավելի քան 60 միլիոն մարդ
2020 թվականի նոյեմբերին 3-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ, վաղաժամ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 58 միլիոն 600 հազար մարդ:
Ըստ հաղորդման՝ վաղաժամ քվեարկությանը դեմոկրատ ընտրողները ավելի բարձր մասնակցություն են ունեցել, քան հանրապետականները: Քվեարկությանը մասնակցել է դեմոկրատների 51, իսկ հանրապետականների 31 տոկոսը:
Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի ծավալները, որի հետևանքով մինչ այժմ մահացել է ավելի քան 230.500 մարդ, նահանգների մեծ մասի նահանգապետերը, վիրուսի տարածումը կանխելու նպատակով, ընդունել են էլեկտրոնային քվեարկություն անցկացնելու որոշումը:
ԱՄՆ-ում վերջին ամիսներին անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենն առաջ է անցել Թրամփից: