Պեկին. Փաստերի աղավաղումը և միակողմանիությունն ԱՄՆ-ի մասնագիտությունն է
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ փաստերի աղավաղումը, ՄԱԿ-ի հետ համագործակցող երկրներին ուղղված քննադատությունը և այդ համագործակցությանը խոչընդոտելն ու միակողմանիությունն ԱՄՆ-ի մասնագիտությունն է:
Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, ի պատասխան ՄԱԿ-ի հետ Չինաստանի համագործակցության մասին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆտի հայտարարությանը Վանգ Վեն Բինն ասել է, որ Քրաֆթի խոսքերը մեկ անգամ ևս ցույց տվեցին ամերիկյան պաշտոնյաների տգիտության և կարծրամտության չափերը:
Նա հավելել է, որ Չինաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, երկրորդ ամենամեծ ֆինանսավորող և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ակտիվ մասնակից, միշտ աջակցել է բազմակողմանիությանը, ՄԱԿ-ի ծրագրերին և նպատակներին ու հավատարիմ է կառույցի սկզբունքներին:
Վանգ Վեն Բինն անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Հնդկաստան կատարած այցին և Չինաստանի դեմ ուղղված սպառնալիքին, նշելով, որ Պեկինի հասցեին ուղղված Պոմպեոյի մեղադրանքները նորություն չեն:
ԱՄՆ պետքարտուղարը երկուշաբթի օրը ժամանել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի: