Ալիևը նախազգուշացրել է Հայաստանին ՝ չթիրախավորել նավթատարները և գազատարները
https://parstoday.ir/hy/news/world-i127578-Ալիևը_նախազգուշացրել_է_Հայաստանին_չթիրախավորել_նավթատարները_և_գազատարները
Իլհամ Ալիևը նախազգուշացրել է դեպի Եվրոպա գազ և նավթ տեղափոխող խողովակաշարերը Հայաստանի կողմից թիրախավորելու հնարավոր քայլի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2020 07:00 Asia/Tehran
  • Ալիևը նախազգուշացրել է Հայաստանին ՝ չթիրախավորել նավթատարները և գազատարները

Իլհամ Ալիևը նախազգուշացրել է դեպի Եվրոպա գազ և նավթ տեղափոխող խողովակաշարերը Հայաստանի կողմից թիրախավորելու հնարավոր քայլի կապակցությամբ:

«Եթե այս խողովակաշարերի հետ ինչ-որ բան պատահի, Հայաստանը կենթարկվի միջազգային ուժեղ  ճնշման», - հինգշաբթի երեկոյան Թվիթերում գրել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահն այնուհետև Հայաստանին մեղադրել է եռակողմ հրադադարի համաձայնագրերի դրույթներ խախտելու  մեջ և ասել.  «Չնայած Բաքուն բազմիցս խնդրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին միջամտել ռազմագերիների և դիակների փոխանակման հարցում, հայկական կողմը դեմ է եղել  այդ խնդրանքին: Այդ պատճառով, որոշվեց դիակները և բանտարկյալներին միակողմանի հանձնել Հայաստանին»:

«Ալիևը գրել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն  Ադրբեջանի «ամենագեղեցիկ, բարեկեցիկ և օրհնված» շրջաններից մեկն է, հավելելով, որ այս տարածաշրջանը շատ կարևոր դեր է ունենալու երկրի կայուն զարգացման գործում:

Իլհամ Ալիևը  գրել է, որ Ադրբեջանի   և Հայաստանի միջև միջնորդական դերակատարություն ստանձնած երկրները  պետք է չեզոք լինեն: