ԱՄՆ-ում պատրաստվում են ճնշել հետընտրական բողոքները
Կալիֆոռնիայի նահանգապետը հայտարարել է, որ պատրաստվում է նահանգում հաջորդ շաբաթ կայանալիք ընտրություններից հետո հավանական անկարգությունները ճնշելուն:
«Քննարկվում են բոլոր հնարավոր սցենարները և մենք լիովին պատրաստ կլինենք», - ասել է Գվեն Նուշամն անդրադառնալով Կալիֆոռնիայում ընտրությունների գիշերը հնարավոր անկարգություններին:
Կալիֆոռնիայի նահանգապետը չի մանրամասնել թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվել:
Վերջերս կայացած մամուլի ասուլիսում, Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն ասել էր, որ որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են արձագանքել նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններից հետո հավանական անկարգություններին:
Քաղաքի ոստիկանապետի հայտարարության համաձայն, առկա է մտահոգություն, որ ընտրությունների օրը Վաշինգտոնում անկարգություններ կլինեն, ուստի նոյեմբերի 3-ից և հաջորդ օրերին քաղաքի ոստիկանության ողջ ուժերը բերվելու են պատրաստ վիճակի:
Ավելի վաղ, Նյու Յորքի ոստիկանությունը հայտարարել էր, որ նախապատրաստում է իրուժերը ՝ ընտրություններից հետո հավանական անկարգությունները զսպելու նպատակով: