ՄԱԿ-ի զեկուցող. Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի
Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության կանչի Սիոնիստական ռեժիմին:
Ըստ «Ղոդս պրես» -ի հաղորդման, Մայքլ Լինքը շաբաթ օրը հայտարարել է, որ Պաղեստինի տարածքներում 5000 նոր բնակելի միավորներ կառուցելու Սիոնիստական ռեժիմի քայլը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:
Լինքը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը որոշում է կայացրել այս տարի կառուցել ավելի քան 12,000 սիոնսիտաբնակ ավան և ակտիվորեն գրավում է պաղեստինյան հողերը ՝ ընդլայնելով իր ավանաշինության քաղաքականությունը:
Նրա խոսքերով, 1979 թվականից ի վեր, Անվտանգության խորհուրդը վեց անգամ հայտարարել է, որ սիոնիստական բնակավայրերի կառուցումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և օրինական չէ, իսկ 2334 բանաձևը պահանջում է անհապաղ և ամբողջական դադարեցնել այդ քաղաքականությունը:
ՄԱԿ-ի զեկուցողը շեշտեցլ է, որ այս հարցի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմից հաշվետվությունը պահանջելը պետք է լինի միջազգային կառույցների օրակարգում, իսկ սիոնիստական բնակավայրերի արտադրանքը պետք է բոյկոտվի համաշխարհային շուկաներում: