ՄԱԿ-ի զեկուցող. Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի
https://parstoday.ir/hy/news/world-i127626-ՄԱԿ_ի_զեկուցող._Իսրայելը_պետք_է_պատասխանատվության_ենթարկվի
Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության կանչի Սիոնիստական ​​ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2020 07:24 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկուցող. Իսրայելը  պետք է պատասխանատվության ենթարկվի

Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության կանչի Սիոնիստական ​​ռեժիմին:

Ըստ «Ղոդս պրես» -ի հաղորդման,  Մայքլ Լինքը շաբաթ օրը հայտարարել է, որ Պաղեստինի տարածքներում 5000 նոր բնակելի ​​միավորներ կառուցելու Սիոնիստական ​​ռեժիմի քայլը  միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:

Լինքը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը որոշում է կայացրել  այս տարի կառուցել ավելի քան 12,000 սիոնսիտաբնակ ավան և ակտիվորեն գրավում է պաղեստինյան հողերը ՝ ընդլայնելով իր ավանաշինության քաղաքականությունը:

Նրա խոսքերով, 1979 թվականից ի վեր, Անվտանգության խորհուրդը վեց անգամ հայտարարել է, որ սիոնիստական ​​բնակավայրերի կառուցումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և օրինական չէ, իսկ  2334 բանաձևը պահանջում է անհապաղ և ամբողջական դադարեցնել այդ քաղաքականությունը:

ՄԱԿ-ի զեկուցողը շեշտեցլ է, որ այս հարցի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմից հաշվետվությունը պահանջելը պետք է լինի միջազգային կառույցների օրակարգում, իսկ սիոնիստական ​​բնակավայրերի արտադրանքը պետք է բոյկոտվի համաշխարհային շուկաներում: