Վաշինգտոնում ցուցարարները հրկիզել են ամերիկյան դրոշը
Նոյեմբեր 01, 2020 05:26 Asia/Tehran
Վաշինգտոն նահանգի Վանկուվեր քաղաքում կայացած հակառասիստական ցույցի ժամանակ, ցուցարարները հրկիզել են ամերիկյան դրոշը:
Ֆարս լրատվական գործակալության հյաղորդման համաձայն, Վաշինգտոն նահանգի Վանկուվեր քաղաքում, ուրբաթ օրը տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր:
Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանը սպանեց 21-ամյա սեւամորթ Քեվին Պատերսոնին:
Մայիսի 25-ից ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում անց են կացվում բողոքի լայնածավալ ցույցեր՝ ոստիկանության ռասիստական վերաբերմունքի և սևամորթների նկատմամբ գործադրվող բռնությունների դեմ:
Պիտակ