Զգուշացում Միացյալ Նահանգնում հետընտրական բռնությունների կապակցությամբ
Միջազգային ճգնաժամային խումբը մտահոգություն է հայտնել ԱՄՆ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բռնություններ ծագելու հավանականության կապակցությամբ:
Միջազգային ճգնաժամային խումբը կիրակի օրը հրապարակել է զեկույց,որում զգուշացրել է,որ ամերիկացիները վախենում են նոյեմբերի երեքին կայանալիք ընտրություններից հետո տեղի ունեցող դեպքերից,քանի որ ընտրությունների վիճահարույց արդյունքը կարող է հանգեցնել երկարատև լարվածության, անորոշության ու բախումների:
Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում ասված է.«ԱՄՆ-ում 2020 թվականի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այն պայմաններում,երբ կորոնավիրուսը տարածվում է ահագնացող տեմպերով,ինչի պատճառով քվեարկության մեծ մասը տեղի է ունեցել էլեկտրոնային փոստով, հետևաբար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ պատճառով կարող է դեմ դուրս գալ ընտրությունների արդյունքներին»,ասված է զեկույցում:
Զեկույցի համաձայն, ակնկալվում է, որ ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները կպայքարեն արդյունքի շուրջ, և հաշվի առնելով ԱՄՆ ընտրական օրենքների բարդությունը, վիճելի արդյունքը կարող է հանգեցնել ամիսներ տևող անորոշության: