Չինաստան. ԱՄՆ-ն իրավունք չունի խոսել մարդու իրավունքներից
Քննադատելով Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքն, այդ երկրի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Վաշինգտոնն իրավունք չունի խոսել մարդու իրավունքներից:
«Պեկինը հավատարիմ է մարդու իրավունքների պահպանման սկզբունքներին, և ԱՄՆ-ն իրավուքն չունի խոսել այդ մասին», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վանգ Վինբինը:
Պեկինի այս հայտարարությունը հնչում է ի պատասխան Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ նոր զեկույցի հրապարակման, որում Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է Սինցզյանում, Տիբեթում և Հոնկոնգում մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
«Վաշինգտոնը աչք է փակում փաստերի վրա և միջամտում այլ երկրների ներքին գործերին, դա անվանելով մարդու իրավունքների պաշտպանություն», - ասել է չինացի բարձրաստիճան պաշտոնյան ՝ քննադատելով ԱՄՆ վարքագիծը:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ իր երկիրը կտրուկ քայլեր կձեռնարկի նման գործողությունների դեմ և ԱՄՆ-ին կոչ է արել փոխել իր մոտեցումը «ռասայական խտրականության, բռնության, բանտարկյալների չարաշահման և պատժամիջոցների» հետ կապված հարցերի շուրջ: