Չինաստան. ԱՄՆ-ն իրավունք չունի խոսել մարդու իրավունքներից
https://parstoday.ir/hy/news/world-i127761-Չինաստան._ԱՄՆ_ն_իրավունք_չունի_խոսել_մարդու_իրավունքներից
Քննադատելով Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքն, այդ երկրի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Վաշինգտոնն իրավունք չունի խոսել մարդու իրավունքներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 06:14 Asia/Tehran
  • Չինաստան. ԱՄՆ-ն իրավունք չունի խոսել մարդու իրավունքներից

Քննադատելով Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքն, այդ երկրի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Վաշինգտոնն իրավունք չունի խոսել մարդու իրավունքներից:

«Պեկինը հավատարիմ է մարդու իրավունքների պահպանման սկզբունքներին, և ԱՄՆ-ն իրավուքն չունի խոսել այդ մասին», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վանգ Վինբինը:

Պեկինի այս հայտարարությունը հնչում է ի պատասխան Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ նոր զեկույցի հրապարակման,  որում Վաշինգտոնը Պեկինին  մեղադրում է Սինցզյանում, Տիբեթում և Հոնկոնգում մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

«Վաշինգտոնը աչք է փակում փաստերի վրա և միջամտում այլ երկրների ներքին գործերին, դա անվանելով մարդու իրավունքների պաշտպանություն», - ասել է չինացի բարձրաստիճան պաշտոնյան ՝ քննադատելով ԱՄՆ վարքագիծը:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ իր երկիրը կտրուկ քայլեր կձեռնարկի նման գործողությունների դեմ և ԱՄՆ-ին կոչ է արել փոխել իր մոտեցումը «ռասայական խտրականության, բռնության, բանտարկյալների չարաշահման և պատժամիջոցների» հետ կապված հարցերի շուրջ: