Մակրոնն ափսոսում է իսլամի մարգարեի հասցեին ուղղված վիրավորանքի համար
Նոյեմբեր 03, 2020 08:06 Asia/Tehran
Ափսոսանք հայտնելով մարգարեին ուղղված իր վիրավորական խոսքերի կապակցությամբ ՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ հարգում է իսլամը և իսլամական աշխարհը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս հայտարարել էր, որ Ֆրանսիան կշարունակի հրապարակել Իսլամի սուրբ մարգարեի վիրավորական ծաղրանկարները:
Ըստ Պաղեստինի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման, Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցում ասել է, որ իր նպատակը իսլամին և մուսուլմաններին վիրավորելը չէր, և ինքը տարբերակում է իսլամն ու իսլամական աշխարհը ծայրահեղականությունից:
Պիտակ