Թրամփը պաշտոնապես երկարաձգել է Սուդանի դեմ կիրառված պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i127782-Թրամփը_պաշտոնապես_երկարաձգել_է_Սուդանի_դեմ_կիրառված_պատժամիջոցները
Չնայած «ահաբեկչությանն աջակցող երկրների» պատժամիջոցների ցուցակից Սուդանի անունը հանելու կապակցությամբ խոստումներին, ԱՄՆ-ի նախագահը պաշտոնապես երկարաձգել է Սուդանի դեմ կիրառված պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 13:05 Asia/Tehran
  • Թրամփը պաշտոնապես երկարաձգել է Սուդանի դեմ կիրառված պատժամիջոցները

Չնայած «ահաբեկչությանն աջակցող երկրների» պատժամիջոցների ցուցակից Սուդանի անունը հանելու կապակցությամբ խոստումներին, ԱՄՆ-ի նախագահը պաշտոնապես երկարաձգել է Սուդանի դեմ կիրառված պատժամիջոցները:

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է.«Սուդանի կառավարության քաղաքականությունները ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն ուղղված լուրջ սպառնալիք է»: 

Սպիտակ Տանը BBC-ի լրագրող Մարք Նալերն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Չնայած որ Սուդանը հանաձայնություն է տվել Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ու ԱՄՆ-ն խոստացել է այդ երկրի անունը հանել ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակից, սակայն երկուշաբթի օրը Թրամփը Կոնգրեսին հայտարարել է, որ Սուդանի հարցով ազգային արտակարգ իրավիճակը ևս մեկ տարով երկրաձգում է:

Անցած շաբաթ Սուդանն ի վերջո հանձնվեց ԱՄՆ-ի ճնշումներին ու ընդունեց Իսրայլեի հետ իր հարաբերությունները կարգավորելու առաջարկը: 

 Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման Սուդանի անցումային կառավարության որոշումը հանգեցրեց ժողովրդական ծավալուն ցույցերի: