Թրամփը պաշտոնապես երկարաձգել է Սուդանի դեմ կիրառված պատժամիջոցները
Չնայած «ահաբեկչությանն աջակցող երկրների» պատժամիջոցների ցուցակից Սուդանի անունը հանելու կապակցությամբ խոստումներին, ԱՄՆ-ի նախագահը պաշտոնապես երկարաձգել է Սուդանի դեմ կիրառված պատժամիջոցները:
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է.«Սուդանի կառավարության քաղաքականությունները ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն ուղղված լուրջ սպառնալիք է»:
Սպիտակ Տանը BBC-ի լրագրող Մարք Նալերն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Չնայած որ Սուդանը հանաձայնություն է տվել Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ու ԱՄՆ-ն խոստացել է այդ երկրի անունը հանել ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակից, սակայն երկուշաբթի օրը Թրամփը Կոնգրեսին հայտարարել է, որ Սուդանի հարցով ազգային արտակարգ իրավիճակը ևս մեկ տարով երկրաձգում է:
Անցած շաբաթ Սուդանն ի վերջո հանձնվեց ԱՄՆ-ի ճնշումներին ու ընդունեց Իսրայլեի հետ իր հարաբերությունները կարգավորելու առաջարկը:
Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման Սուդանի անցումային կառավարության որոշումը հանգեցրեց ժողովրդական ծավալուն ցույցերի: