ԱՄՆ-ի քաղաքացիները փախչում են Միացյալ Նահանգներից՝ աճող դժգոհության ֆոնին
https://parstoday.ir/hy/news/world-i127807-ԱՄՆ_ի_քաղաքացիները_փախչում_են_Միացյալ_Նահանգներից_աճող_դժգոհության_ֆոնին
Ըստ Washington Post- ի՝ 2020թ. մեծ թվով ամերիկացիներ դիմել են արտասահմանյան վիզաներ ստանալու համար, որպեսզի լքեն երկիրը՝ քաղաքական, ռասայական, առողջապահական, անվերահսկելի կորոնավիրուսի պատճառով և քաղաքական բռնություններից խուսափելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2020 07:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի  քաղաքացիները փախչում են Միացյալ Նահանգներից՝ աճող դժգոհության ֆոնին

Ըստ Washington Post- ի՝ 2020թ. մեծ թվով ամերիկացիներ դիմել են արտասահմանյան վիզաներ ստանալու համար, որպեսզի լքեն երկիրը՝ քաղաքական, ռասայական, առողջապահական, անվերահսկելի կորոնավիրուսի պատճառով և քաղաքական բռնություններից խուսափելու համար:

Հաղորդման համաձայն, 2020-ի առաջին վեց ամիսներին ԱՄՆ-ում բնակվող կամ երկրի քաղաքացի համարվող և այդ երկրից հեռացած ամերիկացիների թիվը հասել է 5816-ի:

Սա այն դեպքում, երբ 2019թ այդ թիվը կազմել էր  2072 հոգի:

կորոնավիրուսի դեմ Դոնալդ Թրամփի կառավարության անարդյունավետ պայքարն, ինչպես նաև նրա աջակցությունը հակառասիստական ​​բողոքների դեմ պայքարին, հանգեցրել են նախագահի նկատմամբ  դժգոհության: