Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել Էրդողանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i127823-Լուկաշենկոն_մտադիր_է_մոտ_ժամանակներս_հանդիպել_Էրդողանի_հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2020 13:07 Asia/Tehran
  • Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել Էրդողանի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ:

Այս մասին նա հայտարարել է Անկախության պալատում դեսպանների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik-Բելառուսը:

«Իմ լավագույն բարեմաղթանքները ընկերոջս՝ Ռեջեփին, հուսով եմ, որ մոտ ժամանակներս կհանդիպենք»,- Թուրքիայի դեսպան Մուստաֆա Օզջանի հետ կարճ զրույցի ընթացքում ասել է Լուկաշենկոն:

Վերջին անգամ Թուրքիայի եւ Բելառուսի ղեկավարները հանդիպել են 2019-ի ապրիլին, երբ Լուկաշենկոն այցով ժամանել էր Անկարա:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio