ԱՄՆ-ում ընտրություններից հետո ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ
Կալիֆորնիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ընտրությունների ավարտից հետո նահանգում մեկնարկած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ:
Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ 40 մարդ է ձերբակալվել քաղաքի կենտրոնում ՝ նախագահական ընտրությունների շուրջ լարվածության աճի ֆոնին:
Հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը Սպիտակ տան մոտ հավաքվել էին նաև երկրի նախագահական ընտրությունների գործընթացի դեմ բողոքող ավելի քան հազար ցուցարարներ, և «Սևերի կյանքը կարևոր է» շարժման կողմնակիցներ: Ցույցի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով, 4 հոգի վիրավորվել է:
Նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները նույնպես հավաքվել էին երկրի ողջ տարածքում ՝ Վաշինգտոնի հարավից մինչև Սիեթլ, Նյու Յորք և Պորտլենդ:
Թրամփի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Սպիտակ տանը նրա ելույթի հետ միաժամանակ, որի ընթացքում նա հայտարարել է,թ ե հաղթել է ընտրություններում:
Սպիտակ տանն ունեցալ ելույթում, Թրամփը սպառնացել է դիմել ԱՄՆ Գերագույն դատարան ՝ կեղծիքների դեմ պայքարելու համար: