ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Պաղեստինի օգտին վեց բանաձև է ընդունվել
https://parstoday.ir/hy/news/world-i127882-ՄԱԿ_ի_Գլխավոր_Ասամբլեայում_Պաղեստինի_օգտին_վեց_բանաձև_է_ընդունվել
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Պաղեստինի օգտին վեց բանաձև է ընդունել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2020 13:08 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Պաղեստինի օգտին վեց բանաձև է ընդունվել

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Պաղեստինի օգտին վեց բանաձև է ընդունել:

Ինչպես հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի ԳԱ-ի չորրորդ կոմիտեն իր գումարած նիստում  քվեարկել է Պաղեստինի վերաբերյալ ներկայացված վեց բանաձևերի օգտին:

Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Ալ-Մալեքին ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում վեց բանաձևերի ընդունումը:

Ալ-Մալեքին ընդգծել է. «Վեց բանաձևերի ընդունումն ապացուցում է միջազգային հանրության դիրքորոշումը Պաղեստինի ժողովրդի իրավունքների ու նրա փախստականների և Իսրայելի ոճրագործությունների վերաբերյալ»:

Պաղեստինի ԱԳ նախարարությունում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Օմար Ավազոլլահն ասել է.«Պաղեստինն ամեն տարի ՄԱԿ-ի ԳԱ-ի հերթական նիստում ներկայացնում է հիշյալ վեց բանաձևերը, քվեարկության դրվելու համար»: