Նոյեմբեր 06, 2020 12:33 Asia/Tehran
  • Չնայած Եվրոպայի ընդդիմությանը Թուրքիան սկսում է Սև ծովում հորատումների աշխատանքները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել է Սև ծովի Թորքալի -1 հորատանցքում Ֆաթհ հորատող նավի աշխատանքի մեկնարկի մասին:

Թուրքիայի պետական հեռուստատեսության հաղորդման համաձայն, Ֆաթեհ Դոնմեզն իր թիվիթերյան էջում գրել է, որ Ֆաթհ նավը 75 օրով սկսել է  հորատման աշխատանքները Սև ծովում:

Մինչդեռ, մեկ այլ թուրքական հետախուզական նավ ՝ Oruc Reis, հետախուզական գործողություններ է իրականացնում այդ տարածքներում, որոնք Անկարան համարում է իր սեփականությունը:

Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Սև ծովում Թուրքիայի կողմից իրականացվող հետախուզական գործունեությունը լարվածությունէ  առաջացնում ու կործանարար հետևանքներ է ունենալու:

Հունաստանը, եվրոպական որոշ երկրների հետ միասին,համոզված է, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են , և նախազգուշացրել է Անկարային՝ իրս ադրիչ քայլերի հետևանքների կապակցությամբ: Սակայն Թուրքիան հայտարարել է, որ   Սև   և Էգեյան ծովերում գործողություններն իր իրավունքն են:

Պիտակ