ԵՄ-ը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i127942-ԵՄ_ը_մեկ_տարով_երկարաձգել_է_Թուրքիայի_նկատմամբ_պատժամիջոցները
Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2020 16:49 Asia/Tehran
  • ԵՄ-ը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` հղում տալով Եվրոպական Միության Խորհրդի տարածած հաղորդագրությանը:

«Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի անթույլատրելի գործունեությանն ի պատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի գծով սև ցուցակում կա երկու մարդ:

orakarg.com