Փենսիլվանիայում ընտրական կոլեգիայի ճակատագրական 20 քվերները կստանա Բայդենը
Ջո Բայդենը, որը չորեքշաբթի օրվա դրությամբ Փենսիլվանիա նահանգում զիջում էր Դոնալդ Թրամփին, երեկ առաջ է անցել:
ԻՌՆԱ-ն, վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, գրել է, որ Փենսիլվանիա նահանգում հաշվել են ձայների շուրջ 98% -ը, և արդյունքների համաձայն, Բայդենը կարող է ստանալ այս նահանգի համար սահմանված ընտրական կոլեգիայի 20 ձայներն ու հետևաբար՝ Սպիտակ տան բանալին:
Փենսիլվանիա նահանգում հաշվարկված ձայների 98 տոկոսից Բայդենը ստացել է 4324151, Թրամփը ՝ 4304419 ձայն: Բայդենն այս պահի դրությամբ Փենսիլվանիայում ունի 49,6, իսկ Թրամփը՝ 49,3 տոկոս ձայն:
Բայդենն ունի ընտրական կոլեգիայի 264 ձայն և Սպիտակ տուն մուտք գործելու համար, նրան պակասում է 6 ձայն: Միևնույն ժամանակ, Թրամփն ունի ընտրական կոլեգիայի 214 ձայն: Հաղթելու համար, թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է ունենա ընտրական կոլեգիայի առնվազն 270 ձայն:
Ջո Բայդենը Ջորջիայում Թրամփից առաջ է ընտրական կոլեգիայի 6 ձայնով: Նա առաջատար է նաև Նևադայում: