ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ տառապողների թիվը գերազանցել է 10 միլիոնը
Մինչ ամերիկյան լրատվամիջոցների մեծ մասը լուսաբանում է ընտրությունների նորությունները, շաբաթ առավոտյան ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակավածների թիվը հասել է 10,762-ի:
Worldometers կայքը, որը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածների թիվի վերաբերյալ ամենաթարմ վիճակագրությունը, գրել է, որ ԱՄՆ-ում զոհերի թիվը կազմում է 241 699:
ԱՄՆ-ում վիրուսով վարակվածների թիվն աճել է նախագահական ընտրությունների ավարտից երեք օր անց: ԶԼՄ-ների մեծ մասը նախընտրում է լուսաբանել ընտրությունները և շատ չի անդրադառնում կորոնավիրուսի տվյալներին:
Միայն հինգշաբթի օրն ԱՄՆ-ում ավելի քան 118,000 մարդ վարակվել է կորոնավիրուսով:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման տեմպերն աճում են և Դոնալդ Թրամփը շարունակում է մեղադրել ԶԼՄ-ներին՝ կորոնավիրուսի վտանգն ուռճացնելու մեջ խուսափելով պատասխանել վիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հարցերին: