Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i127988-Եվրամիությունը_պատժամիջոցներ_է_սահմանել_Բելառուսի_նախագահի_նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և 14 այլ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նախագահական ընտրությունների դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ ճնշում գործադրելու հարցում նրանց դերակատարության պատճառով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 18:31 Asia/Tehran
  • Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահի նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և 14 այլ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նախագահական ընտրությունների դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ ճնշում գործադրելու հարցում նրանց դերակատարության պատճառով:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության զեկույցի համաձայն ՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքների պատճառով  մի շարք անձանց արգելվել է ճամփորդել Եվրոպա և նրանց գույքը բռնագանձվել է:   Եվրոպայի քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նաև այս անձանց հետ ցանկացած ֆինանսական կամ առևտրային գործարքներ իրականացնել:

Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի տասնյակ հազարավոր հակառակորդներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում:

Ընդդիմադիրները պնդում են որ երկրում  արդար ընտրություններ չեն կայացել:

Հարկ է նշել, որ Մոսկվան աջակցում է Բելառուսի նախագահին: