Ջո Բայդենը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում
Նոյեմբեր 07, 2020 18:39 Asia/Tehran
Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը:
Ձայների հաշվարկի վերջին տվյալների համաձայն, Բայդենի օգտին քվեարկել է 74 857 880 մարդ, կամ՝ ընտրողների 50.6 տոկոսը: Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել է 70 598 535 մարդ, կամ՝ ընտրողների 47.7 տոկոսը:
Բայդենը ստացել է ընտրական կոլեգիայի 290, Թրամփը՝ 214 ձայն:
Քվեարկությանը նման մասնակցություն ԱՄՆ-ում չէր գրանցվել 1900 թվականից ի վեր։ Բայդենի օգտին քվեարկել է ավելի քան 74 միլիոն ընտրող, ինչը ռեկորդային է այդ երկրի համար:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայացան նոյեմբերի 3-ին:
Պիտակ