Ջո Բայդենը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/world-i127992-Ջո_Բայդենը_հաղթել_է_ԱՄՆ_նախագահական_ընտրություններում
Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը: 
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 18:39 Asia/Tehran
  • Ջո Բայդենը հաղթել է  ԱՄՆ նախագահական ընտրություններում

Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը: 

Ձայների հաշվարկի վերջին տվյալների համաձայն, Բայդենի օգտին քվեարկել է 74 857 880 մարդ,  կամ՝ ընտրողների 50.6 տոկոսը: Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել է 70 598 535 մարդ, կամ՝ ընտրողների 47.7 տոկոսը:

Բայդենը ստացել է ընտրական կոլեգիայի  290, Թրամփը՝ 214 ձայն: 

Քվեարկությանը նման մասնակցություն ԱՄՆ-ում չէր գրանցվել 1900 թվականից ի վեր։ Բայդենի օգտին քվեարկել է ավելի քան  74 միլիոն ընտրող, ինչը ռեկորդային է այդ երկրի համար:  

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայացան նոյեմբերի 3-ին: