Խոստանում եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը. Ջո Բայդեն
https://parstoday.ir/hy/news/world-i127993-Խոստանում_եմ_լինել_բոլոր_ամերիկացիների_նախագահը._Ջո_Բայդեն
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ում հաղթանակի մասին արդեն հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իր օգտին քվեարկել են, թե ոչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 18:57 Asia/Tehran
  • Խոստանում եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ում հաղթանակի մասին արդեն հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իր օգտին քվեարկել են, թե ոչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենը գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում:

«Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ ընտրել եք մեր մեծ երկրի ղեկավար: Մեզ սպասվող աշխատանքը բարդ է լինելու, բայց ես ձեզ խոստանում եմ՝ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իմ օգտին եք քվեարկել, թե ոչ:

Ես կպահպանեմ այն հավատը, որ դուք ինձ տվել եք»,- գրել է Բայդենը:

Առաջատար մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:  Բայդենի ընտրվելու մասին լուրերը հայտնում են CNN հեռուստաընկերությունը և BBC-ն:

CNN-ի տվյալների համաձայն՝ Ջո Բայդենն արդեն ստացել է ընտրիչների 273 ձայն: ԱՄՆ նախագահ ընտրվելու համար բավարար է ընտրիչների 270 ձայնը:

BBC-ն գրել է, որ Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը՝ հաղթանակ տանելով Դոնալդ Թրամփի նկատմամբ:

Նշվում է, որ Բայդենը հաղթել է Փենսիլվանիա նահանգում, ինչը նրան հնարավորություն է տվել ստանալ ընտրիչների 270 ձայները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ նախագահ ընտրվելու համար:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio