Ավստրիայի ԱԳՆ. Թուրքիան չի ընդգրկվի Եվրամիության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում.
https://parstoday.ir/hy/news/world-i128022-Ավստրիայի_ԱԳՆ._Թուրքիան_չի_ընդգրկվի_Եվրամիության_կազմում_առաջիկա_30_տարվա_ընթացքում.
Ե՛վ Եվրամիությունը, և՛ Թուրքիան գիտեն, որ անդամակցելու մասին բանակցությունները «ոչնչի չեն հանգեցնի», գերմանական Die Welt-ին հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր Շալենբերգը՝ հավելելով, որ չի համարում, որ Թուրքիան կընդգրկվի միության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2020 13:55 Asia/Tehran
  • Ավստրիայի ԱԳՆ. Թուրքիան չի ընդգրկվի Եվրամիության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում.

Ե՛վ Եվրամիությունը, և՛ Թուրքիան գիտեն, որ անդամակցելու մասին բանակցությունները «ոչնչի չեն հանգեցնի», գերմանական Die Welt-ին հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր Շալենբերգը՝ հավելելով, որ չի համարում, որ Թուրքիան կընդգրկվի միության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում:

«Երկար տարիների ընթացքում Ավստրիան հակված էր կարծիքին, որ անդամակցելու մասին արդեն սառեցված բանակցությունները պետք է ամբողջովին պաշտոնապես դադարեցվեն»,- նշել է Շալենբերգը:

Այդ կապակցությամբ Ավստրիայի ԱԳՆ-ն հղում է արել Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի հարաբերությունների առաջընթացի մասին զեկույցին, որը ցույց է տվել Կոպենհագենի չափորոշիչների զգալի նվազումը:

Նա հավելել է, որ ԵՄ կազմում ներառվելու մասին բանակցությունների փոխարեն միությունն «այժմ պետք է սկսի աշխատել երկու կողմերի շահերին ծառայելու համարանհատական գործընկերության ուղղությամբ»:

yerevan.today