Թրամփը չի ընդունում պարտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i128030-Թրամփը_չի_ընդունում_պարտությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները չեն ավարտվել:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Նոյեմբեր 08, 2020 14:42 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները չեն ավարտվել:

«Այս պահին Թրամփը չի ընդունում իր պարտությունը, և ընտրությունները դեռ  ավարտված չեն», - շաբաթ օրը, Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է Ռուդի Ջուլիանին:

Նա հավելել է, որ Թրամփը մտադիր չէ ընդունել պարտությունը, քանի դեռ առնվազն 600 000 ձայն մնումէ չհաշվված:

Թրամփի նախընտրական շտաբը  մի շարք նահանգներում դատական ​​հայցեր է ներկայացրել ընդդեմ ընտրությունների արդյունքների, սակայն, ըստ ԱՄՆ իրավաբան փորձագետների, հայցերից ոչ մեկը չի փոխի ընտրությունների արդյունքը: