ԲելԱԷԿ-ի շահագործման պատճառով Վիլնյուսի բնակիչներին հորդորել են յոդի հաբեր պահեստավորել
Բելառուսական ատոմակայանի գործարկման պատճառով Վիլնյուսի բնակիչները պետք է յոդի անվճար հաբեր ձեռք բերեն դեղատներից մինչև նոյեմբերի 17-ը: Այս մասին տեղական լրատվամիջոցների միջոցով հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետարանը:
«Այս դեղահաբերը բաշխվում են բնակչության շրջանում կանխարգելիչ նպատակով՝ Բելառուսում Օստրովեցի ատոմակայանի (ԱԷԿ) գործարկման հետ կապված»,- գրել է «15 րոպե» պարբերականը՝ բացատրելով, որ «դրանք պաշտպանում են վահանաձև գեղձը ռադիոակտիվ յոդի վնասակար ազդեցությունից»:
Կալիումի յոդատի հաբերը տրամադրվում են Վիլնյուսի բնակիչներին քաղաքի գրեթե բոլոր դեղատներում՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
Քաղաքային իշխանությունները Լիտվայի մայրաքաղաքի կենտրոնական պոլիկլինիկային պարտավորեցրել են Վիլնյուսի 500 հազար բնակիչների համար կալիումի յոդատի հաբեր ստանալու համար նախապես էլեկտրոնային դեղատոմսեր ուղարկել: Դեղատոմսը գործում է մինչեւ նոյեմբերի 17-ը:
Հոդվածում ընդգծվում է, որ «կալիումի յոդատի հաբերը պետք է օգտագործվեն վիլնյուսցիների կողմից միայն հարևան երկրում միջուկային պատահարի դեպքում և միայն համապատասխան պետական մարմինների ցուցումով»:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio