Թրամփն անդրադարձել է Միացյալ Նահանգներում ընտրական համակարգի խնդիրների պատմությանը
ԱՄՆ նախագահը Թվիթերում հայտարարել է, որ այդ երկիրն ունի ընտրական համակարգի խնդիրների երկար պատմություն:
Դոնալդ Թրամփը, մի քանի թվիթներում անդրադառնալով երկրում ընտրական համակարգի խնդիրների պատմությանը, ևս մեկ անգամ կրկնել է, որ նախագահական վերջին ընտրությունները կեղծվել են:
Սենատի դատական կոմիտեի հանրապետական նախագահ Լինդսի Գրեհեմը, ով սատարում է ընտրակեղծիքների վերաբերյալ Թրամփի դիրքորոշմանը, հայտարարել է, որ հանձնաժողովը հետաքննություն է սկսել ընտրություններում պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված հավանական օրինախախտումների և ապօրինությունների վերաբերյալ մեղադրանքների հարցով:
Գրեհեմն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը նույնպես կոչ է արել հետաքննություն սկսել այդ մեղադրանքների հարցով:
Հակառակ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու Թրամփի ջանքերին, Բայդենի անցումային կառավարության թիմը երկուշաբթի օրը կսկսի իր աշխատանքը ՝ դաշնային գործակալություններ մուտք գործելու ուղղությամբ, սակայն հավանական է, որ Թրամփնը խոչընդոտի այդ աշխատանքներին: