ՄԱԿ-ը դատապարտել է ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումը
https://parstoday.ir/hy/news/world-i128125-ՄԱԿ_ը_դատապարտել_է_ԱՄՆ_ում_մարդու_իրավունքների_խախտումը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը մահապատժի գործադրման, սևամորթների դեմ բռնության կիրառման և սահմանային տարածքներում էմիգրանտ մանուկերին ծնողներից բաժանելու պատճառով, քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 14:09 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը դատապարտել է ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը մահապատժի գործադրման, սևամորթների դեմ բռնության կիրառման և սահմանային տարածքներում էմիգրանտ մանուկերին ծնողներից բաժանելու պատճառով, քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ այս խորհուրդը հայտարարել է.«ԱՄՆ-ում մարդու իրավունքների իրավիճակի քննարկումը, որ առաջին անգամ մեկնարկել է 2015թ. մայիս ամսին, համարվում է Թրամփի կառավարությանն ուղղված քրեական մեղադրանք»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցած տասնյակ պատվիրակություններ ԱՄՆ-ի հաջորդ նախագահին կոչ են արել այս երկրում կառուցվածքային փոփոխություններ կատարել մարդու իրավունքների ոլորտում: 

Չինաստանն ու Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ են արել արմատախիլ անել ռասիզմն ու ոստիկանության կողմից կիրառվող բռնությունը:

2018թ. հունիս ամսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մեղադրեց հակասիոնիստական քաղաքականություններ որդեգրելու մեջ և դուրս եկավ այս խորհրդից: