Փենսիլվանիա նահանգում ընտրությունների արդյունքների դեմ Թրամփի կողմնակիցների ցույցերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարյուրավոր կողմնակիցներ Փենսիլվանիա նահանգի Հարիսբուրգում կայացած հանրահավաքում պնդել են, որ նահանգի պաշտոնյաներն անտեսել են Փենսիլվանիայում քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում տեղի ունեցած կեղծիքները:
Ըստ Hill կայքի, Թրամփն ու նրա կողմնակիցները պնդել են, որ Փենսիլվանիայի ընտրատեղամասում կեղծիքներն ու անօրինական քվեաթերթիկները շատ են:
Սա այն դեպքում, երբ շաբաթ գիշեր ամերիկյան ԶԼՄ-ներ այդ թվում CNN-ը, Fox News-ը, CBS-ը, Associated Press-ը և The New York Times-ը նշելով որ Բայդենը ստացել է ընտրողների կոլեգիայի 290 ձայները նրան հաղթող են հայտարարել:
Այդ բանից հետո Թրամփը հանդես գալով մի հաղորդագրությամբ չընդունելով իր դեմոկրատ մրցակցի հաղթանակը հայտարարել է, որ նա ոչ մի նահանգում էլ չի հաղթել և ընտրությունները դեռ չեն ավարտվել: