Սերգեյ Լավրով . Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի փոխվելու
https://parstoday.ir/hy/news/world-i128224-Սերգեյ_Լավրով_._Մինսկի_խմբի_համանախագահության_ձևաչափը_չի_փոխվելու
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ընդլայնելու պլաններ չկան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 12, 2020 17:57 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրով .   Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը  չի փոխվելու

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ընդլայնելու պլաններ չկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարն այս մասին ասաց նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մինսկի խմբի անդամ է շուրջ 10 երկիր, որոնց մեջ է նաև Թուրքիան: Մինսկի խումբը պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները, և խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, առաջարկներ ներկայացնել: Համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն այն խմբի անդամների դիրքորոշումներին, որը համանախագահներին օժտել է համապատասխան լիազորություններով: Մինսկի խմբի համանախագահության եռյակը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ընդլայնելու որևէ պլան չկա»,- ասաց Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ մշտական կապի մեջ են մյուս համանախագահ երկրների հետ՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 11-ին զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ: «Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ համանախագահության աշխատանքը:  Մենք հաջորդ շաբաթ համանախագահներին սպասում ենք Մոսկվայում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ համանախագահներին մանրամասն կներկայացնեն ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացը: «Հավանաբար, կխորհրդակցենք, թե ինչպես ենք նպաստելու խաղաղ կյանքի ապահովմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բոլոր էթնոկոնֆեսիոնալ համայնքների իրավունքները»,- ասել է Լավրովը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio