Ռուսաստանի պատվիրակությունը ժամանում է Թուրքիա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը:
Նախատեսվում է, որ 20 հոգանոց պատվիրակությունը կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հետ կապված գործողությունները:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Թուրքիայի նախագահության հայտարարությանը, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման և դիտարկման կենտրոն կստեղծի, ասել էր. «Այս հայտարարությունն չի համապատասխանում խաղաղ պայմանագրի մեր ըմբռնմանը»:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրով չի նախատեսվում թուրքական զորքերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահներն ու թուրք խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի նշանակված տարածքներում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio