Պուտինը նշել է Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների թիվը։
Նրա խոսքով հակամարտության պատճառով զոհվել է չորս հազար մարդ, ութ հազարը վիրավորվել են, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են փախստական։ Այդ մասին գրում է mk.ru-ն։
Պուտինը նշել է, որ Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ կլինի հավելյալ օգնություն տրամադրել։ Դիմելով Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Եվգենիյ Զինիչևին ՌԴ նախագահը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակը ամբողջովին դադարեցվել է։
Զինիչևի խոսքով, ռուսական ԱԻՆ-ը ութ ժամվա ընթացքում պատրաստ է Լեռնային Ղարաբաղ ուղարկել 150 փրկարար և 17 միավոր տեխնիկա։
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio