Պուտինը նշել է Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը
https://parstoday.ir/hy/news/world-i128269-Պուտինը_նշել_է_Լեռնային_Ղարաբաղում_զոհերի_թիվը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների թիվը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2020 17:20 Asia/Tehran
  • Պուտինը նշել է Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների թիվը։

Նրա խոսքով հակամարտության պատճառով զոհվել է չորս հազար մարդ, ութ հազարը վիրավորվել են, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են փախստական։ Այդ մասին գրում է mk.ru-ն։

Պուտինը նշել է, որ Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ կլինի հավելյալ օգնություն տրամադրել։ Դիմելով Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Եվգենիյ Զինիչևին ՌԴ նախագահը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակը ամբողջովին դադարեցվել է։

Զինիչևի խոսքով, ռուսական ԱԻՆ-ը ութ ժամվա ընթացքում պատրաստ է Լեռնային Ղարաբաղ ուղարկել 150 փրկարար և 17 միավոր տեխնիկա։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio