Թրամփը չի ընդունում ընտրություններում իր պարտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i128340-Թրամփը_չի_ընդունում_ընտրություններում_իր_պարտությունը
Ընտրություններում իր պարտությունը չընդունելով, Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին դրդում է անկարգություններ հրահրել և այդպիսով փորձում է ուշացնել իշխանության փոխանցումը Բայդենին:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Նոյեմբեր 15, 2020 09:07 Asia/Tehran

Ընտրություններում իր պարտությունը չընդունելով, Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին դրդում է անկարգություններ հրահրել և այդպիսով փորձում է ուշացնել իշխանության փոխանցումը Բայդենին:

Վաշինգտոնում Թրամփի տասնյակ հազարավոր աջակիցների փողոց դուրս գալուց մեկ օր անց, Ռոյտերս լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իշխանությունը Ջո Բայդենի  խմբին փոխանցման գործընթացում խնդիրներ կան:

Նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները երթով շարժվել են դեպի Վաշինգտոնում գտնվող Գերագույն դատարանի շենք: Մի քանի հազար հոգանոց հավաքի  մասնակիցները վանկարկել են  «Վերջ ընտրությունների գողությունը»: 
 

Բողոքի ցույցերին մասնակցել են նաև ծայրահեղ աջակողմյան խմբեր, ինչպիսիք են «Հպարտ տղաները», որոնք հիմնականում զինված են:

Ցուցարարները բախվել են սևազգեստ այլ խմբի հետ, ովքեր բողոքում էին Թրամփի դեմ: Ոստիկանությունը միջամտել է՝ կանխելու բռնությունները:

Վաշինգտոնում տեղի ունեցած ցույցից հետո, Թրամփը Թվիթերում գրել է, որ ԱՄՆ-ի ընտրական համակարգը կոռումպացված է:

Սպիտակ տան խոսնակ Քելի Մաքքոնելը հայտարարել է որ ԱՄՆ նախագահի ավելի քան մեկ միլիոն կողմնակիցներ գտնվում են Վաշինգտոնում:

Նոյեմբերի 3-ին, ԱՄՆ-ի ընտրություններում հաղթած Բայդենը վերջին օրերին խորհրդակցություններ է անցկացնում իր խորհրդականների հետ՝ կառավարության կազմի նշանակման հարցով, շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից և պարզաբանում իր քաղաքականությունները երդմնակալությունից  և Սպիտակ Տնում ներկայանալուց հետո: Բայդենն այսօր էլ խորհրդակցություններ է անցկացնելու իր խորհրդականների հետ:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական՝ Ջոն Բոլթոնը թվիթերում զգուշացրել է, որ հանրապետական կուսակցությունը Բայդենին որպես նախագահ չընդունելու դեպքում, ծանր գին է վճարելու:

Հանրապետական Թրամփը չի ընդունում իր պարտությունը և շարունակում է պնդել թե ընտրախախտումներ են տեղի ունեցել: Հրաց, որը խնդիրներ է առաջացրել նոր կառավարության ձևավորման հարցով:

Բայդենը ստացել է ընտրական կոլեգիայի 306 ձայն, այն դեպքում երբ 270 ձայնը երաշխավորում է ընտրություններում հաղթանակը: