ԱՄՆ իր զորուժի մի մասը դուրս է բերում Սիրիայի հյուսիս-արևելքից
Նոյեմբեր 15, 2020 12:44 Asia/Tehran
ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս է բերել իր զորուժի և ռազմական տեխնիկայի մի մասը:
ԱՄՆ-ն Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի Ալ-Մալիքիա շրջանում տեղակայված իր անօրինական հենակետից, Ալ-Վալիդ անցակետով Իրաքի Քուրդիստան է տեղափոխել 50 զինծառայողի և որոշակի քանակությամբ ռազմական մեքենաներ:
հատկանշական է, որ վերջին շաբաթներին Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի են ունենում լայնածավալ բողոքի ցույցեր՝ բռնազավթիչների ներկայության դեմ :
ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ կապված զինյալներն անօրինական կերպով ներկա են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում և թալանում են այդ երկրի բնական ռեսուրսները, հատկապես նավթը:
Սիրիայի կառավարությունն ընդգծել է, որ վերջ է դնելու այդ երկրի տարածքում օկուպանտների ներկայությանը:
Պիտակ