Այսօր առանց ԱՄՆ-ի ստորագրվել է աշխարհի խոշորագույն տնտեսական համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i128362-Այսօր_առանց_ԱՄՆ_ի_ստորագրվել_է_աշխարհի_խոշորագույն_տնտեսական_համաձայնագիրը
Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 երկրներ առանց ԱՄՆ-ի, վիրտուալ ձևաչափով կայացած նիստում ստորագրել են համաձայնագիր աշխարհում ազատ առևտրի խոշորագույն բլոկ ստեղծելու մասին: Ազատ առևտրի բլոկն ստացել է «Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերություն» (RCEP) անվանումը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 15, 2020 14:49 Asia/Tehran
  • Այսօր առանց ԱՄՆ-ի ստորագրվել է աշխարհի խոշորագույն տնտեսական համաձայնագիրը

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 երկրներ առանց ԱՄՆ-ի, վիրտուալ ձևաչափով կայացած նիստում ստորագրել են համաձայնագիր աշխարհում ազատ առևտրի խոշորագույն բլոկ ստեղծելու մասին: Ազատ առևտրի բլոկն ստացել է «Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերություն» (RCEP) անվանումը:

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 երկրներ առանց ԱՄՆ-ի ազատ առևտրի խոշոր բլոկ են կազմել: Գործարքը իրակացվել է Չինաստանի աջակցությամբ և ԱՄՆ -ն ոչ մի դեր չունի, քանի որ դուրս է եկել այդ խմբից:

RCEP- ի մասնակիցներն են ASEAN-ի 10 անդամ երկրները, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան:Բլոկի ստեղծման նպատակն է շատ ոլորտներում իջեցնել սակագները:

Հարավարևելյան պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ երկրներն են՝ Մալայզիան, Ինդոնեզիան, Թաիլանդը, Բրունեյը, Սինգապուրը, Մյանմայը, Կամբոջան, Լաոսը, Ֆիլիպինները և Վիետնամը:

Չինաստանի վարչապետ Լի  Կեցյանն ասել է.«Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերության»  համաձայնագրի ստորագրումը հաղթանակ է բազմակողմանիության և ազատ առևտրի համար»: