Այսօր առանց ԱՄՆ-ի ստորագրվել է աշխարհի խոշորագույն տնտեսական համաձայնագիրը
Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 երկրներ առանց ԱՄՆ-ի, վիրտուալ ձևաչափով կայացած նիստում ստորագրել են համաձայնագիր աշխարհում ազատ առևտրի խոշորագույն բլոկ ստեղծելու մասին: Ազատ առևտրի բլոկն ստացել է «Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերություն» (RCEP) անվանումը:
Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 երկրներ առանց ԱՄՆ-ի ազատ առևտրի խոշոր բլոկ են կազմել: Գործարքը իրակացվել է Չինաստանի աջակցությամբ և ԱՄՆ -ն ոչ մի դեր չունի, քանի որ դուրս է եկել այդ խմբից:
RCEP- ի մասնակիցներն են ASEAN-ի 10 անդամ երկրները, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան:Բլոկի ստեղծման նպատակն է շատ ոլորտներում իջեցնել սակագները:
Հարավարևելյան պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ երկրներն են՝ Մալայզիան, Ինդոնեզիան, Թաիլանդը, Բրունեյը, Սինգապուրը, Մյանմայը, Կամբոջան, Լաոսը, Ֆիլիպինները և Վիետնամը:
Չինաստանի վարչապետ Լի Կեցյանն ասել է.«Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերության» համաձայնագրի ստորագրումը հաղթանակ է բազմակողմանիության և ազատ առևտրի համար»: