Իլհամ Ալիև․ Բաքուն փոխհատուցում կպահանջի Երևանից Քարվաճառում այրված տների համար
https://parstoday.ir/hy/news/world-i128435-Իլհամ_Ալիև_Բաքուն_փոխհատուցում_կպահանջի_Երևանից_Քարվաճառում_այրված_տների_համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստվում է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քարվաճառի շրջանն ազատելու ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 08:13 Asia/Tehran

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստվում է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քարվաճառի շրջանն ազատելու ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար։

Այդ մասին նա նշել է Ջաբրայիլում, որն ադրբեջանական զորքերը գրավել են Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, կհաշվարկվի վնասը և մենք փոխհատուցում կպահանջենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, որ հայկական կողմը « պետք է պատասխան  տա օրերս Քարվաճառում այրված տների, դպրոցների և հատված ծառերի համար»։

orakarg.com