Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i128469-Նույնիսկ_Հայաստանը_չի_ճանաչել_Լեռնային_Ղարաբաղի_անկախությունը._Պուտին
Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում էր վերադարձնել իր տարածքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 18:49 Asia/Tehran
  • Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Պուտին

Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում էր վերադարձնել իր տարածքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է սա նշանակում միջազգային իրավունքի տեսանկյունից: Որ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք ինքը և ամբողջ միջազգային հանրությունը համարում էին Ադրբեջանի տարածքը: Այդ առումով Ադրբեջանն իրավունք ուներ ընտրել ցանկացած դաշնակից, որն իրեն այդ օգնությունը կցուցաբերեր», - ասել է Պուտինը «Ռոսիա 24»-ի եթերում:

Պուտինն ընդգծել է, որ Ադրբեջանն անկախ, ինքնիշխան պետություն է և «իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին, ինչպես հարմար է համարում»:

«Ո՞վ կարող է այդ հարցում մերժել նրան», - ասել ՌԴ նախագահը:

Lurer.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio